Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը մահափորձից հետո կայունացել է։
Այս մասին հայտնել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Վարչապետը դուրս է եկել մի իրավիճակից, որն ուղղակիորեն սպառնում էր կյանքին, սակայն իրավիճակը դեռևս ծանր է։ Նա ինտենսիվ բժշկական օգնության կարիք ունի»,- ասել է նա։
Կալինյակը նաև հավելել է, որ մոտ ապագայում Ֆիցոյի տեղափոխումն այլ հիվանդանոց չի նախատեսվում։
Կարծիքներ