Հայկ Չոբանյանն ու Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։
Հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը նրանց է ներկայացրել հիմնադրամի մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի տնտեսության գիտելիքահեն զարգացմանը։
Կարևորելով նորարարական լուծումներով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է պետության աջակցության անհրաժեշտությունը` այդ ծրագրերն արագ իրագործելու համար։ Նա ընդգծել է կրթության որակը բարձրացնելու, տեխնոլոգիական ոլորտում այլընտրանքային կրթության միջոցով որակյալ կադրերի ապահովման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ ձևավորելու համատեղ գործունեության առաջնահերթությունները։
Կարծիքներ