Քվեարկել է 2․060․412 մարդ. առաջին պաշտոնական արդյունքները Վրաստանից
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 58․94 տոկոս։ Քվեարկել է 2․060․412 մարդ, հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ընտրատեղամասերի 70,9%-ի քվեաթերթիկների մշակման արդյունքներով «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 53%-ը և կարող է ստանալ խորհրդարանի 150 մանդատներից ավելի քան 90-ը։
Մանդատներ կստանան նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ։
«Փոփոխության կոալիցիա» - 11.2%
«Միասնություն ազգային շարժում» - 9,8%
«Ուժեղ Վրաստան» - 9%
«Գախարիան Վրաստանի համար» - 8,2%
Կարծիքներ