Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:

Ավստրիայի կանցլերի խնդրանքով Ռուսաստանի նախագահը ներկայացրել է իրավիճակը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում:

Բացի այդ, Պուտինը Նեհամերին պատմել է Ազովի եւ Սեւ ծովերի ջրավազաններում նավագնացության անվտանգության ապահովման աշխատանքների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում