«Հին ընկերներ, նոր հնարավորություններ». անցկացվել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը

«Հին ընկերներ, նոր հնարավորություններ». անցկացվել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպված «Հին ընկերներ, նոր հնարավորություններ» խորագրով հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Միջոցառման նպատակն է եղել ստեղծել արդյունավետ և կայուն համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների, բուհերի և այդ ոլորտի պատասխանատուների միջև:

«Այսօրվա համաժողովը շատ կարևոր է ինչպես երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի կայացման և խորացման համար։ Անշուշտ, այս համաժողովի անցկացումը հայ և իրանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի հաստատել կապեր՝ գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակություն ծավալելու համար»,-ասել է Տիգրան Գաբրիելյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում