Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-ի ցերեկը, 28-30-ն՝ առանձին շրջաններում, 27-ին, մայիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-ին՝ կեսօրից հետո, 27-30-ը, մայիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Կարծիքներ