ԲՏԱ նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ, այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ, որոնք Արցախյան պատերազմների մասնակիցների համար անվճար են: Անհրաժեշտ է լրացնել հայտը, անցնել ընդունելության փուլը և դառնալ դասընթանցների մասնակից։
Մանրամասներին ծանոթանալու և հայտերի լրացման համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայքէջ՝ https://edu.hti.am/ հասցեով:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թեժ գիծ՝ 010 59-01-89 հեռախոսահամարով»։
Կարծիքներ