Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Sեպտեմբերի 13-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, «Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի:

Մի քանի վարորդների պարեկները ենթարկել են վարչական պատասխանատվության, որից հետո հանդիպակաց երթևեկությունը դադարեցվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում