Դավա Մանուկյանը «Պարեր աստղերի հետ» նախագծին մասնակցում է տատիկին ու մորն ուրախացնելու համար
Ռեփեր եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը հայտնի է Դավա կեղծանվամբ, պարզաբանել է, թե ինչու է որոշել մասնակցել «Պարեր աստղերի հետ» շոուին։ Պարզվում է՝ նա ցանկանցել է ուրախացնել ընտանիքի անդամներին։
Դավան խոստովանել է, որ մանկուց է երազել մասնակցել «Պարեր աստղերի հետ» շոուին։ Հենց ռեփերը շոուն տեսել է առաջին անգամ, անմիջապես ցանկացել է լինել նախագծում, սակայն այդ ժամանակ ցանկությունն անիրագործելի էր թվում։ Հիմա, երբ բլոգերն, ամեն դեպքում, դարձել է հաղորդման մասնակից, նրա գլխավոր նպատակն է հաճույք ստանալ պարից ու ուրախացնել հանդիսատեսին։ «Եվ իհարկե, որպեսզի տատիկս ու մայրս ինձ տեսնեն նախագծում եւ հիանան պարով, մեծ հաճույք ստանան»,- շոոում իր խնդիրների մասին պատմել է Մանուկյանը։
Դավայի խոսքով՝ մայրն ու տատիկն իր մեծ երկրպագուներն են։ Նրանք հետեւում են եթերներին, հաղորդագրություններ ուղարկում, զանգահարում ռեփերին, արտասվում ու անհագստանում։ Մանուկյանին շատ հաճելի է, որ հարազատներն իրեն այդպես աջակցում են։
Նախագծում Դավայի զուգընկերը պրոֆեսիոնալ պարուհի Դարյա Պալեյն է։ Բլոգերն ավելի քան մեկ տարի հանդիպում էր երգչուհի եւ հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ, սակայն վերջերս «Мало половин» երգի կատարողը հայտարարել է, որ իրենք բաժանվել են։ Աստղային զույգի երկրպագուները կասկածներ ունեն, որ Մանուկյանը սիրավեպ է սկսել «Պարեր աստղերի հետ» նախագծում իր զուգընկերոջ հետ, սակայն իրականում Պալեյը երջանիկ ամուսնություն ունի։
Ըստ ամենայնի, Բուզովայի վրա ծայրահեղ բացասական է ազդել բաժանումը սիրելիից։ Երգչուհին հյուծված է եւ հայտնվել է վերականգնողնական կենտրոնում։
Կարծիքներ