Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Վանից»

Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Վանից»

Ռուս կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացել է Չարենցավանի «Վանից», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն։

Ստանիսլավ Եֆիմովը նախորդ ձմռանն էր միացել «Վանին»: Հայաստանում նա հանդես է եկել նաև «Փյունիկում», ու «Երևանում»: «Երևանի» կազմում նա դարձել էր Հայաստանի Առաջին լիգայի առաջնության ռմբարկու: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում