Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 42 հազարը
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42310-ի Այս մասին երեքշաբթի հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Հաղորդվում է, որ փետրվարի 6-ի առաջին երկրաշարժից հետո տարածաշրջանում գրանցվել է ավելի քան 7000 հետցնցում։ Աղետից տուժած նահանգներում տեղակայվել են ընդհանուր առմամբ 301,000 վրաններ, ինչպես նաև կոնտեյներային քաղաքների ճամբարներ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մեկնում է երկրաշարժից տուժած նահանգներ, հայտնել էր, որ տուժել է մոտ 115 հազար մարդ։
Նա նշել է, որ մարզում 458 հազար շինություն լուրջ վնաս է կրել, որոնք շտապ կքանդվեն։
Կարծիքներ