Հունգարիայի խորհրդարանը մարտի 1-ին կքննարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Հունգարիայի Ազգային ժողովը մարտի 1-ից կսկսի քննարկել ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համաձայնագրերը և կարող է դրանք վավերացնել հաջորդ շաբաթ։ Այս մասին երեքշաբթի իր կայքում հայտնել է HVG շաբաթաթերթը, որին հայտնի է դարձել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի առաջիկա նիստերի օրակարգի նախագիծը։
«Մեր տեղեկություններով՝ օրակարգի առաջարկներին համապատասխան՝ փետրվարի 27-ին և 28-ին խորհրդարանը կքննարկի այլ հարցեր, իսկ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության ընդհանուր քննարկումը կսկսվի միայն չորեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, այս հարցի շուրջ քվեարկությունը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ»,- ասվում է հրապարակման մեջ։
Կարծիքներ