Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին
Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը երեկոյան ժամերից սկսած, հայտնում է Reuters-ը։
Շաբաթ օրը տիեզերական օբյեկտը կմոտենա Երկրին մոտ 70 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Միաժամանակ՝ Հյուսիսային կիսագնդում գիսաստղի համար տեսանելիության լավագույն պայմանները կլինեն հոկտեմբերի 12-ին: Տիեզերական օբյեկտը տեսանելի կլինի երկնքում մոտ մեկ ժամ մայրամուտից հետո՝ արևմտյան հորիզոնում:
Ավելի լավ է գիսաստղը դիտել հեռադիտակով կամ աստղադիտակով, բայց այն տեսանելի կլինի նաև անզեն աչքով։ Ըստ աղբյուրի՝ գիսաստղը հայտնաբերվել է 2023 թվականի հունվարի 9-ին՝ չինացի աստղագետների կողմից:
Կարծիքներ