Բլինկենը Ստոլտենբերգի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ օրը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԱՄՆ դաշնակիցների հետ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
«Վաղը նախարարը կմեկնի Բրյուսել, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Հյուսիսատլանտյան խորհրդի հետ: Պետքարտուղար Բլինկենը կզեկուցի Ուկրաինա իր այցի մասին և կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությունը Ուկրաինաին և դաշինքի երկարաժամկետ ծրագրերը՝ զսպելու ռուսական ագրեսիան»,- ասել է դիվանագետը։
Կարծիքներ