Հունաստանը Թուրքիային մեղադրում է Միջերկրականում խաղաղության սպառնալիք լինելու մեջ
Հունաստանը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային մեղադրել է Միջերկրական ծովի արևելքում «խաղաղության սպառնալիք» լինելու մեջ, այն բանից հետո, երբ Անկարան վերսկսել է նավթի և գազի որոնումը հեռավոր Կաստելորիցո կղզու մոտակայքում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ թուրքական նավի տեղակայումն այդ տարածքում կարող է նոր լրջագույն էսկալացիայի պատճառ դառնալ և ցույց է տալիս Թուրքիայի՝ ապակայունացնող դերը։ Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ «կպաշտպանեն իրենց սուվերենությունն ու ինքնիշխան իրավունքները»։
Թուրքիան Oruc Reis հետախուզական նավն ուղարկել է օգոստոսի 10-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, թե դադարեցնում է նավթի և գազի որոնումը՝ ժամանակ տալով Հունաստանի և Գերմանիայի բանակցություններին։ Օգոստոսի սկզբին սակայան, նա ասել է, որ հոգնել է սպասել բանակցությունների։
Կարծիքներ