Զբոսաշրջության կոմիտեն հերքել է տեղեկությունն այն մասին, թե Wizz Air-ի օդանավերը տեխնիկական անսարքություն ունեն
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով թռիչքներ իրականացնելու արգելք ունեն։
«Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով»,- նշված է Կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Կառույցից հիշեցնում են նաև, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների շարքում և 10 ամենաանվտանգ լոուքոսթ ավիաընկերությունների ցանկում։
Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր:


Կարծիքներ