Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Բաքուն առայժմ միտումնավոր հրաժարվում է կախել ադրբեջանական դրոշները Ղարաբաղում:

Այս մասին ֆրանսիական L'Express հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով.

«Մենք գիտենք, որ այնտեղ խաղաղ բնակիչներ կան, և գիտենք նրանց մտահոգությունները։ Անվտանգության ուժեր են տեղակայվել այնտեղ՝ որոշակի շենքեր պաշտպանելու համար, այդ թվում՝ կրոնական»,- պարզաբանել է նախագահի օգնականը՝ թաքցնելով իրական մտադրություները:

Իսկ իրականում, ենթադրելի է, որ Ստեփանակերտում ու մյուս համայնքներում, իրենց ոգուն հավատարիմ, Ադրբեջանը չի շտապել կախել ու ծածանել իր դրոշները, ըստ երևույթին, այսօր այնտեղ մեկնած ՄԱԿ առաքելության անդամների աչքին քող կապելու համար:

Հաջիևը նաև հավելել է.

«Մենք գիտենք, որ հայերը և միջազգային լրատվամիջոցները պնդում են, թե պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։ Եթե այնտեղ մնացած զենքերը հանձնեն, մնացած զինվորականներն էլ ազատ կլինեն և կկարողանան գնալ Հայաստան։

Նրանցից շատերը՝ ղարաբաղցի հայ բնակիչները, ասում են, որ չեն կարողանա ապրել Ադրբեջանի դրոշի տակ։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը, նույնիսկ եթե այն չարդարացված է»,- կեղծ մարդասիրությամբ հավելել է Հաջիևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում