Սուբվենցիոն ծրագրով կիրականացվի Նոր Կյանք համայնքի փողոցների խճապատում
Նոր Կյանք համայնքի՝ տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի դարձած ներհամայնքային մի քանի փողոցների հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում գարնան ձնհալից և աշնան անձրևներից ջրափոսեր այդ հատվածներում այլևս չեն առաջանա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կիրականացվի խճապատում՝ խճավազային խառնուրդով և սալապատում տուֆ քարով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 850 հազար դրամ է, պետության համամասնությունը՝ 65 տոկոս, 35 տոկոսը կհատկացվի համայնքային բյուջեից։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացվում են «Ճանշին» ՓԲԸ կողմից։
Կարծիքներ