ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 387.64 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.33 դրամով և կազմել 417.91 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.24 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 485.83 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 554.97 դրամով և կազմել 29567.64 դրամ: Արծաթի գինն աճել է 12.32 դրամով և կազմել 356.94 դրամ:
Կարծիքներ