Բլինքենը Զելենսկիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային

Բլինքենը Զելենսկիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դավոսի տնտեսական համաժողովում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աջակցությունը Կիևին՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի համար նոր ֆինանսավորման հաստատման հետ կապված տարաձայնություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման տեսանյութը տարածել է Kanal 13 ալիքը։

«Մենք լի ենք վճռականությամբ`շարունակելու մեր աջակցությունն Ուկրաինային, և շատ սերտորեն համագործակցում ենք Կոնգրեսի հետ՝ դրան հասնելու համար: Գիտեմ, որ մեր եվրոպացի գործընկերները նույնը կանեն», - գործակալությունը մեջբերում է Բլինքենի խոսքերը:

Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ աջակցությունը շարունակելու համար։ Զելենսկին շեշտել է, որ Վաշինգտոնի աջակցությունը Կիևին շատ կարևոր է և օգնում է դիմակայել Ռուսաստանի հարձակումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում