Լավրովը Մոսկվայում ընդունել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը

Լավրովը Մոսկվայում ընդունել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարել հյուսիսկորեացի իր պաշտոնակից Ցոյ Սոն Հիի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Բանակցությունների բացման ժամանակ Լավրովը հայտնել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված համաձայնությունների կատարման ուղղությամբ։

«Ժամանակը, որը մենք ընտրել ենք մեր հանդիպման համար, հիանալիորեն հարմար է այն ակտիվ աշխատանքի նախնական արդյունքների ամփոփման համար, որն սկսվել է նախագահ Պուտինի և պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի միջև սեպտեմբերին «Վոստոչնի» տիեզերակայանում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման նպատակով։ Համապատասխան աշխատանքն արդեն ակտիվորեն ընթանում է», - ասել է նա։

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին իր հերթին բանակցություններում նշել է, որ ԿԺԴՀ-ն  հնարավոր է համարում 2024 թվականին նոր մակարդակի բարձրացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նա ընդգծել է, որ ակտիվորեն առաջ է ընթանում երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում