Իտալիայի Սենատի նախագահն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

Իտալիայի Սենատի նախագահն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

Իտալիայի Սենատի նախագահ Ն․ Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտ Կազելլատն այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Նախագահ Կազելլատիին ընդունել է Մխիթարյան Միաբանության Քահանայապետական Պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։

Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ն․Գ. Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Տկն․ Կազելլատիի այցը ողջունվել  է նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում