Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը դատապարտվել են՝ ամուսնալուծությունից հետո արագ հարսանիք կազմակերպելու համար

Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը դատապարտվել են՝ ամուսնալուծությունից հետո արագ հարսանիք կազմակերպելու համար

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են ևս 7 տարվա ազատազրկման՝ իսլամական ամուսնության նորմերը խախտելու համար։ Ռավալպինդիի դատարանը Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, դատապարտել է՝ ամուսնալուծությունից հետո արագ հարսանիք կազմակերպելու համար։
 

Դատարանը որոշել է, որ 2018 թվականին զույգը խախտել է ամուսնության իսլամական կանոնները։ Բացի ազատազրկումից, Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը տուգանք կվճարեն, գրում է Reuters-ը։

Սա արդեն 3-րդ վճիռն է նախկին վարչապետի նկատմամբ, նա վերջերս դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ պետական ​​գաղտնիքներ հրապարակելու համար, ինչպես նաև 14 տարվա ազատազրկման՝ կնոջ հետ կոռուպցիոն գործողություններ կատարելու համար։ Խանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա կբողոքարկի բոլոր երեք դատական գործերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում