Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է եղել
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ըստ տվյալների՝ ցնցումները տեղի են ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 14:36-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի է ունեցել 7 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում:
Կարծիքներ