Լիբանանում իսրայելական զորքերը գնդակոծել են լրագրողների մեքենան. զոհվել Է Reuters-ի լուսանկարիչը, ևս 3-ը վիրավոր են
Իսրայելական զորքերը պաղեստինցի արմատականների զինված հարձակումից հետո պատասխան կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերի մերձակայքում, ինչի հետևանքով լրագրողներ են տուժել։
Ինչպես հաղորդել Է Ալ-Մանար հեռուստաալիքը, Ալմա աշ-Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել լրագրողների տեղափոխող մեքենան, որում գտնվել են մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցներ և Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը:
Գնդակոծության հետևանքով զոհվել է Reuters գործակալության լիբանանցի լուսանկարիչ Իսսամ Աբդալլան, ևս երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի վաղ լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալմա ալ-Շաաբի բարձունքներում հրթիռակոծվել է լիբանանցի զինվորականների դիտակետը, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել։ Լրագրողները շարժվել են սահմանամերձ այդ հատված՝ նկարահանումներ անելու և ճանապարհին հրետկոծվել:
Կարծիքներ