Արցախն ու ՀՀ-ն պետք է արագ օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին․ ԱՀ ՄԻՊ
Այժմ վերջնականացնում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմահու ու հետմահու լուսանկարներ: Առավոտյան կհրապարակենք զեկույցը, հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Կուզեի այս համատեքստում հատուկ ընդգծել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին: Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում, այնինչ նրանք ևս զոհ են գնացել հակառակորդի հանցագործություններին, շատերը՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Կարծիքներ