Իշխանը սադրեց, իսկ Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը կապ չունի ԱԺ-ում ծագած վիճաբանության հետ

Մի շարք լրատվամիջոցների կողմից փորձ է արվում հանրությանը մոլորեցնել, թե իբրև քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ցանկանում են Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ բերել ԱԺ:
Հրապարակված կադրերից սակայն ակնհայտ է, որ Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը կապ չունի ծագած վիճաբանության հետ։
Վիճաբանությունը ծագեց այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը սկսեց նստած տեղից սադրել, իսկ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ սաստել նրան։
Կարծիքներ