Չի բացառվում, որ Վրաստանում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը. Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում դիմակ կրելու ցուցանիշը նվազագույնի է հասել, քաղաքացիները չեն պահում սոցիալական հեռավորությունը, հետևաբար չի բացառվում, որ երկրում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը՝ գրում է aliq-ը:
«Մենք սպասում էինք այս ամենին: Յուրաքանչյուր սահմանափակում վերացնելուց առաջ հայտարարում էինք, որ կարևոր է զգուշություն պահպանել»,- հայտարարել է Տիկարաձեն` հավելելով, որ վրաց հասարակությունը շատ շուտ մոռացավ երկրում՝ ինչ իրավիճակ էր նախորդ տարեվերջին:
Վրաստանում այսօր գրանցվել է վերջին շրջանում կորոնավիրուսի ամենաբարձր դրականության օրական ցուցանիշը՝ 2,75%:
Երկում արդեն մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, և մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում պատվաստվել է ավելի քան 3800 բուժաշխատող: Մարտի 25-ից էլ երկրում պատվաստվելու հնարավորություն կունենան նաև 65-ից բարձր տարիքի անձինք:
Կարծիքներ