Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարը հայտարարել է երկրում իրավիճակի պլանավորվող ապակայունացման մասին
Բելառուսի Պետական անվտնագության կոմիտեն տեղեկություններ ունի մարտի 25-27-ն ընկած ժամանակահատվածում երկրում իրավիճակն ապակայունացնելու որոշ մարդկանց պլանների մասին: Այս մասին երեքշաբթի հանրապետության նախագահին զեկուցելուց հետո հայտարարել է վարչության պետ Իվան Տերտելը:
Տերտելը ցանկացել է ուշադրություն հրավիրել մի քանի կետի վրա: «Առաջինը` պատժամիջոցների քաղաքականության եւ այլ բաների հետ կապված մեր պետության վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշման վրա»,- ասել է ՊԱԿ-ի ղեկավարը, ում մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը:- Երկրորդը` մոտ ապագայում իրավիճակն ապակայունացնելու փորձերն են, հաղորդվել է կոնկրետ անձանց մասին: Խոսքը մարտի 25-27-ն ընկած ժամանակահատվածի մասին է»:
Կարծիքներ