Զլատկո Դալիչ. սա բրոնզ է՝ ոսկե փայլով
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը, ամփոփել է Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար Մարոկկոյի հետ խաղի արդյունքը։
«Սա բրոնզ է՝ ոսկե փայլով։
Շատ դժվար հանդիպում էր, բայց մենք մեդալներ նվաճեցինք ողջ խորվաթ ժողովրդի համար, բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են մեզ։ Երկու մրցաշարերում մենք երկու մեդալ ենք վերցրել։
Նման ներկայացում մեզնից քչերն էին սպասում։ Պատիվ եմ տալիս տղաներին քրտնաջան աշխատանքի և արդյունավետ խաղի համար։ Նման մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելը գերազանց է։
Մենք գիտեինք, որ Մարոկկոն դժվարություններ ուներ պաշտպանությունում: Զիեշն էլ չկարողացավ արդյունավետ խաղալ Պերիշիչի դեմ, իսկ Օրսիչը խուճապ առաջացրեց նրանց պաշտպանության համար»,֊ նրա խոսքերն է մեջբերել Index-ը
Կարծիքներ