Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր
Եկատերինբուրգում INNOPROM միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում կայացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Enterprise Armenia-յի տնօրենի Լևոն Օհանեսյանի երկկողմանի հանդիպումը Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր։
Կարծիքներ