Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:
Այս մասին Թբիլիսիում ԱՄՆ սենատոր Ժաննա Շահենի և կոնգրեսական Մայք Թերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Ես հետաքրքիր հանդիպում ունեցա ամերիկացի սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ, որտեղ մենք քննարկեցինք Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Ես ևս մեկ անգամ հայտնեցի Վրաստանի պատրաստակամությունը թարմացնելու և վերակայելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը՝ ամրապնդելու և խթանելու համար դրանք»,- X-ի իր միկրոբլոկում գրել է գրել է Կոբախիձեն:
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն:
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ՝ կապված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու հետ։
«Նրանք (Վրաստանի կառավարությունը) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք) և այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել էր Զուրաբիշվիլին:
Կարծիքներ