Բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է պետական սահմանին.
Բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է երկրի պետական սահմանին: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է БелТА բելառուսական պետական գործակալությունը:
Կոլեսնիկովան գիշերը փորձել է ապօրինի հատել սահմանը՝ լքելով երկրի տարածքը: Նրա գործընկերները՝ Համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրիվցովը հաջողությամբ հատել են սահմանը, փախել երկրից եւ այս պահին գտնվում են Ուկրաինայում:
Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Մարիա Կոլեսնիկովան մեկնել է երկրից: Հավաստում էին, որ նա, Ռոդնենկովի և Կրավցովի հետ միասին հատել է բելառուսական պետական սահմանը «Ալեքսանդրովկա» հատվածում՝ ժամը 04:00-ին:
Թե ինչու էին Բելառուսում իշխանության զավթման համակարգող խորհրդի անդամները՝ ըստ պետական լրատվամիջոցների, առանց զգուշացման և հայտարարությունների փորձում հատել սահմանը ցույցերի ամենաթեժ ընթացքում, դեռևս անհայտ է, ընդդիմադիր կողմից էլ մեկնաբանություններ առայժմ չեն հնչում:
Կարծիքներ