Թալիբները հայտնել են Աֆղանստանի կառավարության ձևավորման ժամկետները

Թալիբները հայտնել են Աֆղանստանի կառավարության ձևավորման ժամկետները

Մի քանի օր կամ ամիս կպահանջվի «Թալիբան» ահաբեկչական շարժման նախարարների կաբինետի վերջնական ձևավորման համար: Այս մասին Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ շարժումն ունի քաղաքական գրասենյակ, լրագրողներին հայտնել է նրա ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։

Նրա խոսքով ՝ կառավարության կազմում հնարավոր են փոփոխություններ։ Նախարարները, որոնք ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել են այս ամիս ավելի վաղ, նախարարների պաշտոնակատարներն են, ճշտել է Շահինը:

Նա նաև հաստատել է, որ նախատեսվում էր նոր կառավարության երդմնակալության արարողություն, սակայն այն չեղյալ էր հայտարարվել կազմում անորոշության պատճառով:

«Մենք փոխանցել ենք այն երկրներին, որոնց հրավերներ են ուղարկվել, որ արարողությունը չեղյալ է հայտարարվել»,- նրա խոսքը մեջբերում է NHK ճապոնական հեռուստաալիքը:

Շահինը նշել է, որ Աֆղանստանի ժողովուրդը պահանջում է հնարավորինս շուտ ձևավորել նախարարների կաբինետի մշտական կազմը, բայց այն ձևավորելու համար ժամանակ է պետք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում