Հարձակման է ենթարկվել ևս մեկ ամերիկյան ռազմաբազա
Սիրիայի արեւելքում գտնվող Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նրա տեղեկություններով՝ ռազմական օբյեկտի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել, որոնց ձայները լսվել են հարակից տարածքում։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի իսլամական դիմադրության շարժումը:
Կարծիքներ