Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է անում պայքարել կուսակցությունում «ոչ հեղափոխական պահվածքի» դեմ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատավորական կուսակցության (WPK) կենտրոնական կոմիտեի քարտուղարության նիստում կոչ է արել պայքարել «ոչ հեղափոխական գործողությունների» դեմ, ինչպիսիք են բյուրոկրատիայի դրսևորումները։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը :
Խոսքը վերաբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը, ըստ որի՝ «ասվել է, որ քարտուղարությունը պետք է վերահսկի կուսակցության ներսում էթիկայի խստիվ պահպանումը և որ անհրաժեշտ է վճռականորեն պայքարել իշխանության չարաշահման և բյուրոկրատիայի անառողջ, ոչ հեղափոխական պահվածքի դեմ»։
Հանդիպումը կայացել է կիրակի օրը Փհենյանում։
Կարծիքներ