Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 254 մարդ, ևս 8-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 293 թեստավորում։

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 278 628 դեպք, ապաքինվել է 270 922 մարդ, մահացել՝ 3 722-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում