Հնչել են հանրության շրջանում շրջանառվող շեշտադրումներ. Մակունցը՝ Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպման մասին
«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր հանդիպում էին Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը հանդիպում է բոլոր թեկնածուների հետ և Խունդկարյանն էլ բացառություն չէ:
«Խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել, գրեթե կեսը: Պատգամավորները նրան ուղղել են բոլոր այն հարցերը, որոնք իրենց հուզում էին, նաև հանրության շրջանում շրջանառվող որոշակի շեշտադրումները, որոնք մամուլում արծարծվել են: Հնչել են նաև սուր հարցեր, ինչպես բոլոր թեկնածուների հետ հանդիպումների դեպքում»,-նշեց նա:
Լիլիթ Մակունցը նաև նշեց, որ խմբակցությունը դեռևս չգիտի, արդյոք Կառավարությունը ունի թեկանծու, թե ոչ:
«Մենք հավատարիմ ենք մեր այն հանձնարառությանը, որ ուզում ենք ունենալ անկաշկանդ, անաչառ և պորֆեսոինալ դատական համակարգ»,- հավելեց Մակունցը:
Կարծիքներ