Ավստրալիան 6 միլիոն դոլար կուղարկի ՄԱԿ-ի գործակալություններին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնության համար
Ավստրալիան հավելյալ միջոցներ կուղարկի ՄԱԿ-ին՝ Գազայի հատվածին օգնությունն ավելացնելու և 140 ռազմական պարաշյուտ տրամադրելու համար՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Փենի Վոնգը։
Նա ասել է, որ Ավստրալիան կաջակցի «Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին՝ մարդասիրական օգնություն հասցնելու Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը»: C-17A Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռը կտեղափոխի 140 բեռնատար պարաշյուտային համակարգ՝ «օդային ճանապարհով մարդասիրական օգնության առաքման համար», - ասել է նա:
Կարծիքներ