Երեւանի Շիրակի փողոցում ավտոմեքենան այրվել է․ փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան այրվել է․ փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ համատեղ «Iveco» մակնիշի բեռնատարից դուրս բերել արգելափակված վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ․ բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Կարծիքներ