«Դեռ մի քանի ամիս կպահանջվի, սակայն թունելի վերջում լույս է երևում. մենք կհաղթենք այս վիրուսին». Մերկել
Հինգշաբթի, զատկական տոների առթիվ սահմանված ընդլայնված արձակուրդների մասին որոշումը չեղարկելուց հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ թունելի վերջում լույս է երևում և հավելել, որ հաղթելու են այս վարակին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Զատկական տոների առթիվ սահմանված ընդլայնված արձակուրդները չեղարկելու վերաբերյալ որոշումը կայացվել է չորեքշաբթի՝ Գերմանիայի 16 նահանգների ղեկավարների հետ համատեղ:
Այսօր Բունդեսթագի խորհրդարանի ստորին պալատի օրենսդիրներին ուղղված իր ելույթում Մերկելն ասել է․ «Դեռ մի քանի ամիս կպահանջվի, սակայն թունելի վերջում լույս է երևում: Մենք կհաղթենք այս վիրուսին»:
Գերմանիայի կանցլերն ասել է, որ, չնայած այս պահին իրավիճակը բարդ է, խնդիրն ուժերը հավաքելն ու առաջ շարժվելն է։
Կարծիքներ