Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ

Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ

Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել եւ շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության Պետական բանկերի համակարգող խորհրդի քարտուղար Ալիռըզա Քիթասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մեծ վնաս Է հասցվել,- մեջբերում Է անում նրա խոսքից Mehr գործակալությունը:- Այսօրվա դրությամբ 323 բաժանմունքներ կողոպտված են եւ շարքից հանված, վանդալիզմի հարձակումների են ենթարկվել եւ ոչնչացվել 284 բանկոմատներ»:

Վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հուզումներ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել Է բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա Է ունեցել, որից նա մահացել Է:

Սակայն սոցիալական ցանցերում տարածվել Է տեղեկատվություն, որ ոստիկանները ծեծել են Ամինիին: Անկարգությունների մասնակիցները հարձակվել են ոստիկանների եւ «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի անդամների վրա, պղծել են Ղուրանը, հրկիզել մզկիթներ եւ պետական հիմնարկությունների շենքեր, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել շտապ օգնության ավտոմոբիլներ, ավտոլցավորման կայաններ: Իրանի տարբեր քաղաքներում կատարվում են հուզումների մասնակիցների եւ կազմակերպիչների ձերբակալություններ, նրանցից առգրավում են սառը զենք եւ հրազեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում