ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը 8 մարզերում, հայտնաբերել են 3812 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3812 խախտում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 59-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի։ 16 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Կարծիքներ