Թուրքիայի հարավ-արևելքում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
X-ում հրապարակված գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:22-ին (Երևանի ժամանակով` 12:22-ին) Գյոքսունի շրջանում:
Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում, զոհվել է ավելի քան 55 հազար մարդ:
Կարծիքներ