Բաքուն Ակնայից Ստեփանակերտ է ուղարկել 2 բեռնատար՝ բենզինով և դիզելային վառելիքով

Այսօր Ակնայից Ստեփանակերտ է ուղևորվել SOCAR ընկերության 2 բեռնատար՝ բենզինով և դիզելային վառելիքով:
Այս մասիմ հայտնել է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը։
Բաքուն ավելի վաղ հայտնել էր, որ վառելիքն ու քսանյութերը հիմնականում կուղարկվեն մանկապարտեզներին, շտապօգնության մեքենաներին և հրշեջ ծառայությանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումից ի վեր՝ արդեն հինգերորդ օրն է ԼՂ-ն զրկված է էլեկրամատակարարումից:
Կարծիքներ