Գյումրու «Շիրակը» արտասահմանյան ուսումնամարզական հավաք կանցկացնի

Գյումրու «Շիրակը» արտասահմանյան ուսումնամարզական հավաք կանցկացնի

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» արտասահմանյան ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը փետրվարի 7-ից մինչև փետրվարի 21-ը կշարունակի մարզումները Բելեկ քաղաքում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական չորս հանդիպում կանցկացնի: Հայտնի են խաղերի անցկացման օրերն ու մրցակիցները:

Փետրվարի 8-ին Էդգար Թորոսյանի սաներն ուժերը կչափեն ղազախական «Մակտարալի» հետ, փետրվարի 14-ին կհանդիպեն ռուսական «Կուբանին», փետրվարի 17-ին՝ ռուսական «Ակրոնին», իսկ ստուգողական խաղերի շարքը կավարտեն լատվիական «Ռիգայի» հետ սպարինգով, որը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում