Այս տարվա առաջնությունում մրցակցային մենամարտերը շատ էին. Կարեն Աղամալյան
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է երկրի առաջնության արդյունքներից:
«Մի քանի ապագա ունեցող երիտասարդ բռնցքամարտիկներ ի հայտ եկան: Հիմա շատ կարևոր է, որ շատ աշխատեն և առավել կարևոր է, որ ճիշտ աշխատեն: Ուրախալի է, որ այս տարվա առաջնությունում մրցակցային մենամարտերը շատ էին և այն, որ քանակապես ավելի շատ մասնակից կար այս տարի, նախորդ տարիների հետ համեմատ: Գրեթե բոլոր քաշային կարգերում կան բռնցքամարտիկներ, որոնք կարող են փոխարինել միմյանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:
Մասնագետի խոսքով` բռնցքամարտիկները հավասար պայմաններում են նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը:
Հայաստանի այս տարվա չեմպիոնները կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին:
Հայաստանի տղամարդկանց բռնցքամարտի ընտրանին փետրվարի 10-17 ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանի Օլիմպիավանում:
Կարծիքներ