Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում