Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը չի թողնի Դոնբասը
Փետրվարի 10-ին փակ ձևաչափով ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ՌԴ-ն, անկախ ամեն ինչից, չի թողնի Դոնբասը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողների հետ շփման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ իր «աչքի առաջ որոշ մարդիկ են, որոնք Դոնբասում վնասվածքներ են ստացել, հատկապես՝ երեխաները»:
«Մեր ու ձեր ուսերին, ես ասում եմ «մեր և ձեր ուսերին», քանի որ դուք չորրորդ իշխանությունն եք, մեծ պատասխանատվություն է Ռուսաստանի համար։ Դոնբասը մենք չենք թողնի՝ անկախ ամեն ինչից”, – ասել է ՌԴ նախագահը ։
Պուտինը ամեն տարի փակ հանդիպումներ է անցկացնում Ռուսաստանի գլխավոր խմբագիրների հետ ։ Այդ հանդիպումների ժամանակ գործում է կանոն. շփումը տեղի է ունենում off the record ձևաչափով, այսինքն ՝ պատասխանները մնում են ոչ հրապարակային ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ կհրապարակվեն մամուլի համար փակ հանդիպումից հատվածներ:
Կարծիքներ