ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 404.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 435.65 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 510.44 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 154.16 դրամով և կազմել 26548.99 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 289.86 դրամ:
Կարծիքներ